Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իկեդայի անհատական ցուցահանդեսը Երևանում

Իկեդայի անհատական ցուցահանդեսը Երևանում
13.06.2012 | 06:21

Հունիսի 15-ին` ժամը 16.00-ին, Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում կբացվի աշխարհահռչակ փիլիսոփա, էսսեիստ, գեղանկարիչ և լուսանկարիչ Դայսակու Իկեդայի լուսանկարչական ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։
Նրա անձնական ստեղծագործական ժառանգությունը ներառում է պոեմներ և բանաստեղծություններ, էսսեներ և ճանապարհորդական ակնարկներ, մանկական հեքիաթներ և վեպեր, փիլիսոփայական աշխատություններ և այլն։ Գրական աշխարհից բացի, նա մեկ այլ աշխարհ ունի` զբաղվում է գեղանկարչությամբ և լուսանկարչությամբ, պարբերաբար ներկայացնելով Երկիր մոլորակն իր զարմանահրաշ և հաճախ անբացատրելի խորհրդավոր անկյուններով։
Դայսակու Իկեդան ծնվել է 1928 թվականին` Տոկիոյում, վաճառականի ընտանիքում։ Ավարտել է Ֆուձի ինստիտուտը և ընդունել բուդդայականություն։ 1960-ին դարձել է «Սոկկա Գակկայ» աշխարհիկ կազմակերպության երրորդ նախագահը։ 1975-ին հիմնադրել է «Սոկկա Գակկայ ինտերնեյշնլ» միջազգային բուդդայական ասոցիացիան, 1983-ին արժանացել ՄԱԿ-ի Խաղաղության մրցանակի դափնեկրի կոչմանը։ Դայսակու Իկեդան աշխարհի երկու հարյուր համալսարանների պատվավոր դոկտոր, պրոֆեսոր է։
Այս ցուցահանդեսը Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունների շրջանակում է։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ